ԱՀԿ-ն դադարեցրել է Covid-19-ի դեմ 3 դեղի փորձարկումը

ԱՀԿ-ն դադարեցրել է Covid-19-ի դեմ 3 դեղի փորձարկումը

PanARMENIAN.Net - Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) դադարեցրել է Covid-19-ի դեմ 3 դեղամիջոցի փորձարկումները։ Խոսքը հակամալարիային «Հիդրոքսիլքլորոքինի» և ՄԻԱՎ վարակակիրների համար նախատեսված «Լոպինավիր» և «Ռիտոնավիր» դեղամիջոցների մասին է։

Ըստ կազմակերպության կայքում հրապարակված հայտարարության՝ այդ երեք դեղամիջոցը միայն աննշան են նվազեցնում կամ ընդհանրապես չեն ազդում կորոնավիրուսով վարակվածների մահացության վրա, գրում է Interfax-ը։

ԱՀԿ-ից շեշտում են, որ փորձարկումների կասեցումը վերաբերում է միայն միջազգային Solidarity ծրագրին և չեն բացառում դեղամիջոցների ազդեցության գնահատումը չհոսպիտալացված պացիենտների բուժման, ինչպես նաև որպես Covid-19-ի կանխարգելիչ միջոցի հետազոտման պարագայում։

Մայիսին ԱՀԿ-ն կարճ ժամանակով արդեն դադարեցրել էր «Հիդրոքսիլքլորոքինի» փորձարկումները The Lancet մասնագիտական հանդեսում հրապարակումից հետո։ Այն ժամանակ կազմակերպությունում որոշել էին սպասել Covid-19-ի բուժման դեպքում դեղամիջոցի անվտանգության վերաբերյալ տվյալներին։ Արդեն հունիսի 3-ին փորձարկումները կրկին վերսկսվել էին։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---