Քայնե Ուեսթը որպես նախագահի թեկնածու չի կարող գրանցվել մի շարք նահանգներում

Քայնե Ուեսթը որպես նախագահի թեկնածու չի կարող գրանցվել մի շարք նահանգներում

PanARMENIAN.Net - Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը, ով հայտարարել է 2020-ի նախագահական ընտրություններին իր թեկնածությունն առաջադրելու մասին, կարող է բախվել տեխնիկական որոշ դժվարությունների, փոխանցում է USA Today-ը։

Ուեսթն այժմ չի կարող հավաքել և գրանցել ընտրողների՝ անհրաժեշտ թվով աջակցող ստորագրություններ այնպիսի նահանգներում, ինչպիսիք են Նյու Յորքը, Տեխասը, Հյուսիսային Կարոլինան, Նյու Մեքսիկոն, քանի որ վերջնաժամկետը լրացել է հունիսի 25-ին։

Բացի այդ, մի շարք առանցքային նահանգներում այդ վերջնաժամկետը լրանում է հուլիսի կեսից մինչև օգոստոսի սկիզբն ընկած ժամանակահատվածում։ Եթե ռեփերը չհասցնի գրանցել իր թեկնածությունը որոշ նահանգներում, ապա այդ տարածքներում ընտրությունների ժամանակ նրա ազգանունը քվեաթերթիկներում կբացակայի։

Նոյեմբերի 3-ին կայանալիք նախագահական ընտրություններում հիմնական մրցակցությունը, ինչպես ակնկալվում է, կլինի գործող նախագահ, հանրապետական Դոնալդ Թրամփի և դեմոկրատ, նախկին փոխնախագահ Ջո Բայդենի միջև։ Նրանք գրանցման հետ կապված խնդիր չունեն։

Ինքը՝ Ուեսթը երկար տարիներ աջակցել է Թրամփին։ Միաժամանակ, երբեք չի թաքցրել նախագահական ընտրություններում թեկնածություն առաջադրելու իր մտադրությունը։ Հուլիսի 5-ին ռեփերը հայտարարել էր, որ 2020-ին առաջադրվելու ցանկության մասին։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---