Մոսկվա–Երևան չվերթի որոշ տոմսեր ազատ կվաճառվեն

Մոսկվա–Երևան չվերթի որոշ տոմսեր ազատ կվաճառվեն

PanARMENIAN.Net - Հուլիսի 8-ին «Դոմոդեդովո» օդանավակայանից նախատեսված Մոսկվա-Երևան չարտերային չվերթի որոշ քանակի տոմսեր կարելի է ձեռք բերել ազատ վաճառքի սկզբունքով, տեղեկացնում է Ռուսաստանում ՀՀ դեսպանությունը։

Թռիչքը կիրականացնի Red Wings ընկերությունը։ Տոմսերի ազատ վաճառքը կկայանա հուլիսի 6-ին (մինչև ժամը 21:00-ն), հուլիսի 7-ին (ժամը՝ 10։00-ից մինչև 21։00-ն) և 8-ին (ժամը՝ 10։00-ից մինչև 13։00-ն) օդանավակայանի N 94 տոմսարկղից։

Տոմսերը կարժենան 13,000 ռուբլի (մոտ 87,000 դրամ), ուղեբեռը՝ 23 կգ, ձեռքի ուղեբեռը՝ 8 կգ։

Ավելի վաղ հայտարարվել էր, որ հուլիսի 7-ին (ժամը՝ 18:10-ին) տեղի կունենա նաև Վորոնեժ-Երևան չվերթը։ Մմեկնել ցանկացողները կարող են տոմսերն ազատ ձեռք բերել Օդային հաղորդակցության Վորոնեժի կենտրոնական գործակալության (ЦАВС) տոմսարկղից (1-ին հարկ):

Կորոնավիրուիս պանդեմիայի պատճառով ամբողջ աշխարհում սահմանափակված է ավիահաղորդակցությունը։

 Ուշագրավ
Այդ մասին հայտարարել է Լիբանանի ազգային առաջնորդարանը
Գեյվին Նյուսոմի խոսքով՝ ատելության նմանատիպ դրսևորումը նահանգում տեղ չունի
Փաստացի բուժում է ստանում 63 հիվանդ
«Ռազմական լուծում լինել չի կարող», - ասել է նա