Հնդկաստանն առաջ է անցել ՌԴ-ից կորոնավիրուսի դեպքերով 6 հուլիսի 2020 - 13:40 AMT PanARMENIAN.Net - Հնդկաստանում կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 697,413-ի, տեղեկացնում է Հնդկաստանի առողջապահության նախարարությունը։ Այդպիսով երկիրն առաջ է անցել ՌԴ-ից այդ ցուցանիշով՝ հաջորդելով ԱՄՆ-ին ու Բրազիլիային։ Ռուսաստանում, որը մինչ օրս երրորդն էր աշխարհում հաստատված վարակակիրների քանակով, հուլիսի 5-ի առավոտվա դրությամբ 681,251 դեպք է գրանցվել։ Վերջին օրերին Հնդկաստանում վարակի նոր դեպքերը գերազանցում են 20,000-ը։ Հուլիսի 6-ի դրությամբ 24,248 նոր դեպք է եղել։ Համաճարակի ընթացքում մահվան ելքով դեպքերի քանակով (19,693) երկիրն 8-րդն է աշխարհում, գրում է ՌԲԿ-ն։ Ամենավատ վիճակը Մահարաշտա նահանգում է, որի խոշորագույն քաղաքը Մումբայն է։ Վատթարանում է վիճակը նաև Ասամ և Ուտար Պրադեշ նահանգներում։ Վարակի դեպքերի կտրուկ աճը երկրում նկատվու է մայիսից։ Ըստ ԱՀԿ-ի՝ վերջին 24 ժամում աշխարհում վարակվել է ավելի քան 203,000 մարդ՝ սա համավարակի ընթացքում ամենամեծ ցուցանիշներից մեկն է։ Photo. Getty Images Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |