Մեգամոլում ռումբի մասին ահազանգը կեղծ էր․ Տարհանվել է նաև «Դալման» 6 հուլիսի 2020 - 16:02 AMT PanARMENIAN.Net - Երևանի «Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնի 1-ին և 2-րդ հարկերում ռումբերի տեղադրման մասին ահազանգը կեղծ էր, տեղազննման արդյունքում ռումբ չի հայտնաբերվել, տեղեկացնում է ԱԻՆ լրատվականը։ Հուլիսի 6-ին, ժամը 13։30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ոստիկանությունից տեղեկություն էր ստացվել, որ ինտերնետային հարթակում հաղորդագրություն է տարածվել, որ Երևանի «Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնի 1-ին և 2-րդ հարկերում ռումբեր են տեղադրված, որոնք ժամը 13։50-ին պայթելու են։Փրկարարները և ոստիկանության աշխատակիցներն իրականացրել են տարհանում․ անվտանգ տարածք է դուրս բերվել մոտ 350 քաղաքացի։ Ոստիկանության աշխատակիցները տարհանում են իրականացնում նաև «Դալմա Գարդեն մոլի» տարածքից։ ԱԻՆ-ը ստացել է պայթուցիկ սարքի տեղադրման մասին ահազանգ։ «Հարգելի քաղաքացիներ, հորդորում ենք ազատել տարածքը։ Բոլոր մեքենաները դուրս եք բերում բակի տարածքից»,- բարձրախոսով հայտարարում են ոստիկանները, գրում է Panorama.am-ը։ Դեպքի վայր են ժամանել նաև շտապ օգնության մեքենաներ։ Հուլիսի 1-ին ռումբի մասին կեղծ ահազանգ էր գրանցվել «Երևան մոլ» առևտրի և զվարճանքի համալիրի Ֆուդկորտի տարածքի վերաբերյալ։ Փրկարարներն իրականացրել են տեղազննում, որի արդյունքում ռումբ չի հայտնաբերվել։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական գործակցության մասով պայմանավորվածություններ կան ՊՆ էին այցելել չեխական ռազմարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչներ Լեմկինի ինստիտուտի տնօրեն․ Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ Նրա հոդվածը հրապարակվել է Newsweek պարբերականում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի համատեքստում Ալիև․ Հայաստանի հետ պետսահմանի մոտ 10-12 կմ–ն արդեն կարելի է սահմանազատված համարել Նա նաև խոսել է հայկական կողմի հետ կանոնավոր շփումների մասին Պատել․ ԱՄՆ–ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը «Դա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղություն հաստատելու ճանապարհին»,–ասել է նա |