Կենսաթոշակների նշանակումը կվերակազմակերպվի

Կենսաթոշակների նշանակումը կվերակազմակերպվի

PanARMENIAN.Net - Կենսաթոշակների նշանակման գործընթացը կվերակազմակերպվի։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ նշելով, որ այդ նպատակով կառավարության ծրագրում ամրագրվել են կոնկրետ միջոցառումներ, այդ թվում` կառուցվածքային փոփոխություններ:

Կենսաթոշակ, նպաստ և սոցիալական ծրագրերով նախատեսված մի շարք դրամական վճարների նշանակման և վճարման գործող կարգը խնդրահարույց է, քանի որ նույն մարմինն իրականացնում է թե դիմումների ընդունման, խորհրդատվության տրամադրումը, թեբուն մասնագիտական գործառույթը՝ կենսաթոշակների նշանակման և վճարման վերաբերյալ որոշումների կայացումը։

Նախարարը հավելել է նաև, որ օգոստոսի 1-ից կիրականացվի բարեփոխումների առաջին փուլը, որը կմեկնարկի մայրաքաղաքում։

Նախատեսվում է․

• Երևանում ամբողջությամբ վերակազմակերպել Ծառայության տարածքային բաժինները և դրանց փոխարեն ձևավորել սպասարկման և նշանակման վարչություններ՝ իրենց բաժիններով (back office, front office):

• Սպասարկման վարչության 10 բաժիններին վերապահել միայն քաղաքացիներին սպասարկելու, դիմումներ ընդունելու, խորհրդատվություն մատուցելու գործառույթները, ինչը հնարավորություն կտա բարելավելու քաղաքացիների սպասարկման գործընթացը։

• Նշանակման վարչության 5 բաժին կենտրոնացված կարգով կիրականացնի բացառապես դիմումների մշակման և որոշումների կայացման գործառույթներ, ինչի շնորհիվ պատասխանատուները կկենտրոնանա միայն թոշակի նշանակման գործընթացի վրա, որի արդյունքում կբարձրանա աշխատանքի արդյունավետությունը։

• Դիմումները աշխատակիցների միջև կբաշխվեն պատահականության սկզբունքով, բացառելով կենսաթոշակ նշանակող մասնագետների և քաղաքացիների շփումը:

• Արդյունքում կբարձրանա որոշումների կայացման օբյեկտիվությունը, կնվազեն կոռուպցիոն ռիսկերը։

• Կենսաթոշակի նշանակման գործընթացում մարդկային գործոնի նվազման պարագայում կբարելավվի համակարգի թափանցիկությունը և կավելանա համակարգի հանդեպ քաղաքացիների վստահությունը։

Սպասարկման բաժինները կշարունակեն գործել իրենց նախկին տեղակայման վայրերում, իսկ նշանակման բաժիններն առանձին կենտրոնացված գրասենյակում։ Բարեփոխման հաջորդ փուլը կիրականացվի մարզերում՝ մինչև տարեվերջ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---