Թորոսյան․ ՀՀ-ում ծայրահեղ ծանր և ծանր վիճակում 650 պացիենտ կա

Թորոսյան․ ՀՀ-ում ծայրահեղ ծանր և ծանր վիճակում 650 պացիենտ կա

PanARMENIAN.Net - ՀՀ-ում հուլիսի 6-ի դրությամբ կորոնավիրուսով վարակված պացինետներից ծանր և ծայրահեղ ծանր վիճակում են 650 հոգի, 47-ը գտնվում է թոքերի արհեստական շնչառության տակ, հայտարարել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Հուլիսի 6-ին ժամը 15:00-ի դրությամբ տանը գտնվող, բայց հոսպիտալացման ենթակա քաղաքացիներ չկան, 20 պացիենտ այլ ԲԿ-ից կարիք ունի տեղափոխվելու կորոնավիրուսի բուժմամաբ զբաղվող ԲԿ։

Թորոսյանի խոսքով՝ հուլիսի 5-ի դրությամբ ՀՀ-ում ծավալված մահճակալային ֆոնդը հասել է 2600-ի, որից 2300-ը սովորական մահճակալներ են, մոտ 300-ը՝ վերակենդանացման։

Նախարարը նշել է, որ հատկապես վերակենդանացման բաժնի մահճակալային ֆոնդի զբաղվածությունը շարունակում է բարձր մնալ։

Հայաստանում հուլիսի 6-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 28,936-ի։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 491 դեպք կա, այլ պատճառով՝ 159։ Առողջացածների ընդհանուր թիվը 16,302 է։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---