«Գյուլենականներին» մեղադրում են Էրդողանի ֆինանսների մասին տվյալներ հավաքելու մեջ. Ձերբակալվածներ կան

«Գյուլենականներին» մեղադրում են Էրդողանի ֆինանսների մասին տվյալներ հավաքելու մեջ. Ձերբակալվածներ կան

PanARMENIAN.Net - Թուրքիայում ձերբակալվել է երկրի ֆինանսական հանցագործությունների հետաքննության խորհրդի (MASAK) 115 նախկին աշխատակից՝ Գյուլենի համար լրտեսելու և Էրդողանի ֆինանսական գործարքների վերաբերյալ տվյալներ հավաքելու համար։ Այս մասին հայտնում է թուրքական Milliyet-ը:

Խորհրդում ձերբակալվածներն աշխատել են 2016 թվականի ռազմական հեղաշրջման փորձից հետո՝ մինչև 2019-ը։ Դրանից հետո նրանք աշխատանքի են անցել տարբեր գերատեսչություններում։

Թուրքիայում 2016-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո ուժեղացել են գյուլեկանների նկատմամբ հետապնդումները, հազարավոր մարդիկ են ձերբակալվել թուրքական ուժային կառույցներից, տարբեր գերատեսչություններից։ Թուրքիայի իշխանությունները հեղաշրջման փորձի հեղինակ են համարում ԱՄՆ-ում բնակվող, ազգությամբ թուրք, «Հիզմեթ» շարժման առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենին։ Նա չի ընդունում մեղադրանքը։

79-ամյան Գյուլենը երկրից վտարված է 1999-ից։ Նա եղել է Էրդողանի մերձավորներից։

«Հիզմեթ» շարժման հիմքում կրոնական հանդուրժողականության, կրոնի և ժողովրդավարության համատեղելիության գաղափարներն են:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---