Քաղավիացիա․ Հուլիսի 7-10-ին մի շարք չվերթեր կիրականացվեն

Քաղավիացիա․ Հուլիսի 7-10-ին մի շարք չվերթեր կիրականացվեն

PanARMENIAN.Net - Քաղավիացիայի կոմիտեն ներկայացրել է հուլիսի 7-ից 10-ն ընկած ժամանակահատվածում իրականացվելիք չվերթերի ցանկը։

Հուլիսի 7-ին կիրականացվի Երևան-Մոսկվա չվերթը Ural ավիաընկերության կողմից (Երևանից մեկնում ժամը 16:45): Նույն օրը կիրականացվի Երևան-Կրասնոդար չվերթը Ural ավիաընկերության կողմից (Երևանից մեկնում ժամը 16:25):

Հուլիսի 8-ին կիրականացվի Կիև-Երևան-Կիև չվերթը SKYUP ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 18:50, Երևանից մեկնում ժամը 19:45): Նույն օրը նաև կիրականացվի Մոսկվա-Երևան չվերթը Red Wings ավիաընկերության կողմից (ժամանում 21:40):

Հուլիսի 8-ին, 9-ին և 11-ին կկայանա Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը Belavia ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 02:45, Երևանից մեկնում ժամը 03:35):

Հուլիսի 9-ին կիրականացվի Միներալնիե Վոդի-Երևան չվերթը Aircompany Armenia ընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 15:00):

Հուլիսի 10-ին կիրականացվի Դոնի Ռոստով-Երևան չվերթը Aircompany Armenia ընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 14:00) և Կրասնոդար-Երևան չվերթը՝ Aircompany Armenia ընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 19:45):

Արտերկրից ժամանած ՀՀ քաղաքացիները և ՀՀ տարածք մուտք գործելու իրավունք ստացած օտարերկրյա քաղաքացիները հունիսի 23-ից պարտավորվում են ինքնուրույն կազմակերպել իրենց տեղափոխումն օդանավակայանից և ցամաքային սահմանային անցակետերից դեպի նախանշված ինքնամեկուսացման վայրեր:

Ամբողջ աշխարհում կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված՝ խիստ սահմանափակված է ավիահաղորդակցությունը։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---