Քայնե Ուեսթի Yeezy-ն պետությունից $2 մլն-ի աջակցություն-վարկ է ստացել

Քայնե Ուեսթի Yeezy-ն պետությունից $2 մլն-ի աջակցություն-վարկ է ստացել

PanARMENIAN.Net - Հայտնի ռեփեր Քայնե Ուեսթի ընկերությունը՝ Yeezy-ն, ԱՄՆ-ում պանդեմիայի օրերին փոքր բիզնեսի աջակցման ծրագրով $2-5 մլն վարկ է ստացել։ Այս մասին գրում է Hollywood Reporter-ը։

Ընկերությունը տեղեկացրել է, որ աջակցության ծրագրի շնորհիվ պահպանել է 106 աշխատատեղ։ Աջակցության ծրագիրն ուղղված է հենց փոքր բիզնեսներում աշխատատեղերի պահպանմանը։

Վարկերը ներվում են, եթե բիզնեսները գումարը ծախսում են թույլատրելի ուղղություններով, բայց ներված գումարի չափը կախված է աշխատողների հաստիքների չափերի և աշխատավարձերի կրճատումից։

Yeezy-ն մասնագիտացված է մարզակոշիկների և սպորտային կոշիկների արտադրության մեջ։ Համագործակցում է Adidas ընկերության հետ։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---