Փորձագետ․ Covid-19-ի դեմ ամեն պատվաստանյութի ազդեցությունը ժամանակի հետ կսահմանափակվի

Փորձագետ․ Covid-19-ի դեմ ամեն պատվաստանյութի ազդեցությունը ժամանակի հետ կսահմանափակվի

PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի դեմ ցանկացած պատվաստանյութի ազդեցության ժամկետը ժամանակի հետ կսահմանափակվի, կարծում է ԱՄՆ ալերգիկ և ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտի պրոֆեսոր Էնթոնի Ֆաուչին։

«Կարելի է ենթադրել, որ մենք կստանանք պաշտպանություն, որը մեզ թույլ կտա հաղթահարել գոնե այս փուլը»,-հայտարարել է նա՝ հավելելով, որ նոր պատվաստանյութի գործողությունը չի կարող համեմատվել կարմրուկի պատվաստանյութի հետ, որն ամբողջ կյանքի ընթացքում պաշտպանում է այդ հիվանդությունից։

Ավելի վաղ Ֆաուչին հաստատել էր ամերիկյան Moderna ընկերության հայտարարությունը, որ ընկերության ստեղծած պատվաստանյութը կարող է կլինիկական հետազոտությունների երրորդ փուլ մտնել հուլիսի վերջին։ Ֆաուչին նշել էր, որ նման դեպքում կա հավանականություն, որ 2021-ի սկզբին գիտնականները վստահ կլինեն՝ պատվաստանյութն անվտանգ է և արդյունավետ։

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ավելի վաղ հայտարարել էր, որ անձամբ է բանակցում հայազգի Նուբար Աֆեյանին պատկանող Moderna-ի հետ, որը զբաղվում է պատվաստանյութի փորձարկմամբ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---