Թրամփն ԱՄՆ-ին պաշտոնապես հանում է ԱՀԿ կազմից

Թրամփն ԱՄՆ-ին պաշտոնապես հանում է ԱՀԿ կազմից

PanARMENIAN.Net - Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի ադմինիստրացիան Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ կապերը խզելու մասին ծանուցումն ուղարկել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին։ Այս մասին The Hill-ին ասել է ադմինիստրացիայի բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկը։

Այդ գործընթացը տևում է մոտ մեկ տարի, այնպես որ այն ուժի մեջ կմտնի ոչ շուտ, քան 2021-ի հուլիսին։

Երկրի մասնագիտական և քաղաքական շրջանակում այս որոշումը միանշանակ չի ընդունվել։

Սենատի առողջապահության հանձնաժողովի ներկայացուցիչ Լամար Ալեքսանդրը համաձայն չէ նախագահի որոշման հետ:

«Անշուշտ կորոնավիրուսի հետ կապված ԱՀԿ սխալները պետք է լավ և խստորեն քննվեն, սակայն դրա ժամանակը ճգնաժամից հետո է, ոչ թե մեջտեղում»,- նշել է նա։

2020-ի մայիսին Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնն ԱՀԿ-ին 30 օր է տալիս բարեփոխումներ իրականացնելու համար, այլապես ամբողջությամբ կդադարեցնի կազմակերպության ֆինանսավորումը։ Ավելի ուշ նա հայտնել էր, որ ԱՀԿ-ն հրաժարվել է բարեփոխումներից, և ԱՄՆ-ն դադարեցնում է հարաբերությունները կազմակերպության հետ։

Թրամփը ԱՀԿ-ին մեղադրում է կորոնավիրուսին ժամանակին պատշաճ չարձագանքելու, վիրուսի տարածման մասին Չինաստանի տվյալները կոծկելու և Պեկինից կախվածություն ունենալու մեջ։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---