Պարետ. Քրոնիկ շնչառական հիվանդություն ունեցողները կարող են բաց տարածքում դիմակ չկրել

Պարետ. Քրոնիկ շնչառական հիվանդություն ունեցողները կարող են բաց տարածքում դիմակ չկրել

PanARMENIAN.Net - ՀՀ-ում քրոնիկ շնչառական հիվանդություններ՝ ասթմա, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն, էմֆիզեմա կամ բրոնխիտ` ծանր շնչառական անբավարարության առկայության դեպքում, ինչպես նաև 3-րդ, 4-րդ ֆունկցիոնալ դասի քրոնիկ սրտային անբավարարություն ունեցող անձինք հանրային բաց տարածքներում կարող են չկրել դիմակ: Համապատասխան որոշումը հրապարակել է արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը։

Դրա միակ պայմանն այն է, որ այդ անձանց մոտ պետք է լինի համապատասխան հիվանդության փաստը հաստատող բժշկական փաստաթուղթ։

Որոշումն ուժի մեջ է մտնում հուլիսի 8-ից՝ ժամը 23:59-ից:

ՀՀ-ում մայիսի 25-ից հանրային վայրերում դիմակ կրելը պարտադիր է՝ կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված։ Հայաստանում հուլիսի 8-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 29,820-ի: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 521 դեպք կա, այլ պատճառով՝ 164։ Առողջացածների ընդհանուր թիվը 17,427 է։ Փաստացի բուժվողների թիվը 11,708 է։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---