Փեթ Քոնդել. Խայտառակություն Հոլանդիային, որ թույլ տվեց Եվրոպայի իսլամիզացիան

PanARMENIAN.Net - Հայտնի բրիտանացի դերասան Փեթ Քոնդելը, որը վերջերս դարձել է Եվրոպայի իսլամացման խիստ քննադատներից մեկը, հանդես է եկել ի պաշտպանություն հոլանդացի քաղաքական գործիչ Գերտ Վիլդերսի, որին դատել են մահմեդականների հասցեին արած ոչ միանշանակ արտահայտությունների համար:



Քոնդելը մեղադրել է հոլանդական իշխանություններին նրանում, որ իրենք թույլ են տվել իրենց երկրի լիակատար իսլամացում` նշելով, որ եթե նա այնպես արտահայտվեր Ղուրանի հավատացյալների եւ դավանողների մասին, ինչպես իր, անհավատի, մասին է խոսվում սուրբ գրքում, ապա նրան վաղուց արդեն կդատեին ազգամիջյան ատելության բորբոքման համար: Բրիտանացի դերասանը կտրուկ արտահայտություններով դատապարտել է հասարակ հոլանդացիների լռությունը, որոնք նրա խոսքերով, ինչպես եւ կառավարությունը, քաղաքական վերնախավն ու մյուս շրջանակները պատրաստ են ճանաչել իսլամի որպես առաջնային կրոնի դերը, որի քննադատությունը պետք է հետապնդվի օրենքով:



«Խայտառակություն Հոլանդիային», հենց այսպես է բնութագրում երկրում կատարվողը Քենդալլը, հաղորդում է MIGnews.com-ը:



Նիդերլանդների դատարանը սկսելէ աջակողմյան պատգամավոր Գերտ Վիլդերսի գործով դատավարությունը, որը նկարահանել էր կարճամետրաժ «Ֆիթնա» ֆիլմը, որտեղ Ղուրանին է մեղադրում բռնություն հրահարելու մեջ: Վիլդերսը օրենքի առջեւ կկանգնի իր հակաիսլամական մեկնաբանությունների համար: Հունվարի 21-ին նման որոշում է կայացրել Ամստերդամի վճռաբեկ դատարանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---