Մեկ օրում՝ 60,000 նոր վարակակիր ԱՄՆ-ում. Ռեկորդային ցուցանիշ է

Մեկ օրում՝ 60,000 նոր վարակակիր ԱՄՆ-ում. Ռեկորդային ցուցանիշ է

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ում մեկ օրում կորոնավիրուսի 60,000 նոր դեպք է գրանցվել, վարակման մեկօրյա ցուցանիշով այն ռեկորդային է երկրի համար, փոխանցում է The Wall Street Journal-ը։

Նշվում է, որ վարակիրների թիվը շարունակում է արագորեն աճել այնպիսի նահանգներում, ինչպիսիք են Ֆլորիդան և Տեխասը։

Ըստ Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալների՝ ԱՄՆ-ում վարակի հաստատված դեպքերի թիվը հասել է 3 մլն-ի։ Նշվում է, որ մի քանի օր շարունակ երկում վարակի նոր դեպքերի թիվն օրական ավելացել է 50,000-ով։

ԱՄՆ-ում վարակից ընդհանուր առմամբ մահացել է 131,000-ից ավելի մարդ։ Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 11․8 մլն-ը, վարակակիրների ամենամեծ թիվն ԱՄՆ-ում է։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---