Ռոուլինգը, Չոմսկին, Ռուշդին ու մոտ 150 հեղինակ բողոքում են ազատ խոսքի ոտնահարումից․ Գրաքննում են «խիստ լիբերալները»

Ռոուլինգը, Չոմսկին, Ռուշդին ու մոտ 150 հեղինակ բողոքում են ազատ խոսքի ոտնահարումից․ Գրաքննում են «խիստ լիբերալները»

PanARMENIAN.Net - Նոտ 150 ականավոր գրող, գիտնական և հասարակական գործիչ բաց նամակ են ստորագրել «չեղակրման մշակույթը»* (cancel culture) անվանումը ստացած երևույթի դեմ, որը սկսել է մեծ թափ առնել վերջին ամիսներին ռասիստական անհավասարության դեմ բողոքի ալիքի բռնկմանը զուգահեռ։ Նամակը հրապարակվել է Harpers ամսագրում։

Չեղարկման գործողությունը նկարագրվում է որպես բոյկոտի տեսակ, որի ժամանակ վիճելի կարծիք հայտնած անձը «չեղարկվում է» և օստրակիզմի ենթարկվում հետևորդների, աջակիցների և ընկերների կողմից․ սա հանգեցնում է կարերիայի անկման, աջակիցների կրճատման։

Նամակում նշվում է, որ խտրականության խնդրի վրա ուշադրությունը դրական է, սակայն այն չպետք է խեղդի դիսկուրսի ազատությունը։

Տեղեկության և գաղափարների ազատ փոխանակումը լիբերալ հասարակության միսն ու արյունն է, և այն օրեցօր ավելի է սահմանափակվում․ «Մինչդեռ դա մենք ակնկալում էինք աջ ծայրահեղականներից, մեր մշակութում ավելի լայն տարածքում է գտնում անհանդուրժողականությունը հակառակ հայացքների հանդեպ»։

«Խմբագիրները հեռացվում են աշխատանքնից ոչ միանշանակ ընկալվող տեքստեր հրապարակելու համար, գրքերը շրջանառությունից հանվում են ենթադրյալ անճշտության համար, լրագրողներին արգելում են գրել որոշակի թեմաներով, հետաքննում են պրոֆեսորներին՝ լսարաններում գրականությունից մեջբերումներ անելու համար, հետազոտողներին հեռացնում են աշխատանքից ակադեմիական հանրության կողմից հավանության արժանցած իրենց աշխատանքը տարածելու համար, կազմակերպությունների ղեկավարներին ազատում են պաշտոններից՝ հաճախ փնթի պատճառաբանություններով»,- նշվում է նամակի մեջ։

Դրա հեղինակներն արձանագրում են, որ արդեն վճարում են այս ամենի համար հնարավոր թանկ գնով՝ ի հայտ է գալիս գրողների, մշակույթի գործիչների, լրագրողների ինքնագրաքննության։

Գործիչները քննադատում են հրապարակային խայտառակումը, օստարկտիզմ, բարոյական գնահատականների կույր միանշանակությունը․ «Վատ գաղափարների դեմ պայքարը մատնանշելու, քննարկելու և համոզմունքի ճանապարհով է, ոչ թե լռեցնելու և մերժելու։ Մենք մերժում ենք մեր առջև դրված յուրաքանչյուր թյուր ընտրություն՝ ազատության և արդարության միջև, որոնք առանց իրար չեն կարող գոյություն ունենալ։ Մենք, որպես գրողներ, կարիք ենք զգում մշակույթի, որը մեզ համար պատուհան կթողնի փորձարկումների, ռիսկերի և նույնիսկ սխալների համար»։

Նամակը ստորագրել են Շախմատիստ Գարի Կասպարովը, գրողներ Եվա Հոֆմանը, Նոամ Չոմսկին, Ջոան Ռոուլինգը, բազմաթիվ հրատարակիչներ, լրագրողներ, պատմաբաններ և գիտնականներ։

Նամակը ստորագրածներից Հարրի Փոթթերի մասին վիպաշարի հեղինակ Ջոան Ռոուլինգը վերջերս դարձել էր չեղարկման մշակույթի զոհերից մեկը, նա թվիթերում կատակել էր տրանսգենդեր կանանց վերաբերյալ, ինչից հետո բազմաթիվ քննադատությունների էր արժանացել, անգամ վիպաշարի հիման վրա նկարված ֆիլմերի գլխավոր հերոսների կողմից։ Փոթթերի մասին ստեղծագործության երկրպագուների ամենամեծ ցանցերը որոշել են կապերը խզել հեղինակ Ռոուլինգի հետ և այլևս նրան չհիշատակել իրենց հարթակներում։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---