Թրամփի ադմինիստրացիան մտածում է TikTok-ն արգելելու մասին 8 հուլիսի 2020 - 19:01 AMT PanARMENIAN.Net - Վաշինգտոնը լրջորեն մտածում է հեռախոսների վրա չինական ծրագրեր բեռնելու սահմանափակում մտցնելու մասին, սակայն վերջնական որոշում չունի։ Այս մասին Fox-ի հետ հարզազրույցի ժամանակ հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն։ «Կարող եք բեռնել TikTok, եթե ձեզ չի անհագստացնում, որ ձեր անձնական տվյալները կհայտնվեն Չինաստանի կոմունիստական կուսակցության ձեռքում»,-ամերիկացիներին է դիմել պետքարտուղարը։ Հունիսի 30-ին Հնդկաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը չինական 59 հեռախոսային ծրագիր էր արգելափակել երկրի տարածքում, այդ թվում՝ TikToк-ը։ Ըստ նախարարության՝ այդ ծրագրերի աշխատանքը վնասում է Հնդկաստանի սուվերենությանը և ամբողջականությանը։ TikTok-ն արձագանքել է իր հասցեին հնչող մեղադրանքներին և հավաստիացրել, որ երբեք չէին համաձայնի տրամադրել իր օգտատերերի տվյալները Պեկինին, հայտնում է BBC-ն։
Օրերս ընկերությունը դադարեցրել է գործունեությունը Հոնկոնգում՝ կապված այնտեղ Չինաստանի իշխանությունների ընդունած անվտանգության մասին նոր օրենքի հետ, որը հնարավորություն է տալիս ընկերություններից պահանջել անձնական տվյալներ։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 29 մասնակից, որից 17–ը՝ Երևանում Վեդիում բերման է ենթարկվել Լևոն Քոչարյանը Amnesty International․ Ադրբեջանի կողմից էական առաջընթաց չի գրանցվել ԼՂ հայերի ապահով վերադարձի համար Նշվում է, թե Ադրբեջանի իշխանությունները համաներում էին խոստացել նրանց, ովքեր կռվել են Լեռնային Ղարաբաղի համար ԱԺ նախագահ․ Դրական եմ վերաբերվում, եթե ՀՀ–ն գազ գնի Ադրբեջանից Ըստ նրա՝ սահմանին սյուն տեղադրելը նշանակում է, որ Հայաստանն ու Ադրբեջանն իրարից տարածքային պահանջներ չունեն Զախարովա․ՌԴ–ն պատրաստ է աջակցել ՀՀ–ին և Ադրբեջանին սահմանազատման և ԼՂ հուշարձանների պահպանման հարցերում «Պայմանավորվածությունները պետք է լինեն կայուն, հավասարակշռված և փոխընդունելի»,–ասել է նա |