Առաջարկ. Զոհված զինծառայողի ամուսնուն և ծնողներին անվճար սովորելու իրավունք տալ

Առաջարկ. Զոհված զինծառայողի ամուսնուն և ծնողներին անվճար սովորելու իրավունք տալ

PanARMENIAN.Net - Զոհված զինծառայողների ամուսիններին և ծնողներին առաջարկվում է բուհերում անվճար կրթության իրավունք տալ։ Այդ մասին Ազգային ժողովում հայտարարել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը՝ ներկայացնելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը։

Ըստ գործող օրենքի| պետությունը փոխհատուցում է առաջին և երկրորդ կարգի զինհաշմանդամություն ունեցող, ինչպես նաև զոհված զինծառայողների մինչև 27 տարեկան երեխաների ուսվարձը։

Հովսեփյանը նշել է, որ զոհված զինծառայողների ծնողները ներառվել են նախագծում, քանի որ նրանք որդիների մահից հետո մեկուսանում են, իսկ այս առաջարկով հնարավորություն կստեղծվի, որ վերարժևորեն իրենց կյանքը։

Պատգամավորը նշել է, որ նախատեսվում էր ներառել նաև զոհված զինծառայողների մինչև 27 տարեկան քույրերին ու եղբայրներին, սակայն բուհերից ամբողջական տեղեկություն չեն կարողացել ստանալ նրանց քանակի մասին, ուստի այս բաղադրիչը հանվել է նախագծից։ Հովսեփյանը հավելել է, որ մինչև սեպտեմբեր կճշտի, թե քանի զոհված զինծառայողի քույր և եղբայր է սովորում բուհերում, որպեսզի օրենքը լրամշակվի։ «Կարծում եմ` զոհված զինծառայողների մինչև 27 տարեկան քույրերն ու եղբայրները 2021-ին կներառվեն ծրագրում»,- ասել է նա։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---