Խմելու ջուրը՝ զենք․ Թուրքիան Սիրիայում փակում է իրեն հասանելի աղբյուրները

Խմելու ջուրը՝ զենք․ Թուրքիան Սիրիայում փակում է իրեն հասանելի աղբյուրները

PanARMENIAN.Net - Սիրիայում Թուրքիան փակել է Հասակի շրջանի խմելու ջրի հիմնական աղբյուրը՝ Ալլուկ ջրակայանը, ինչպես նաև Եփրատ գետից ջրի հոսքը դեպի Սիրիայի հյուսիս-արևելք։

Ալլուկ ջրակայանին հասանելիություն թուրքական կողմը ստացել է Ռաս ալ Այն քաղաքի գրավումից հետո։

Ջրակայանից ջուր է մատակարարվում շրջկենտրոն Թալ Թամերին և մյուս բնակավայրերին։

Վաշինգտոնի համալսարանի՝ Մերձավոր Արևելքի հարցերով կենտրոնը հայտնում է, որ մինչև 450,000-ի հասնող բնակչության համար բարդ է խմելու ջրի նոր աղբյուր գտնել։ Տեղի ստորերկրյա ջրերն աղի են, իսկ այլ վայրերից խողովակաշարի շինարարությունը դեպի այս տարածք երկար և թանկ գործընթաց է։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---