Արցախում Covid-19-ի 1 նոր դեպք կա․ Գետավանի և Չափարի սահմանափակումները չեղարկվել են

Արցախում Covid-19-ի 1 նոր դեպք կա․ Գետավանի և Չափարի սահմանափակումները չեղարկվել են

PanARMENIAN.Net - Արցախում (Ստեփանակերտում) կորոնավիրուսային վարակի ևս 1 նոր դեպք է հաստատվել։ Վարակակիրը բուժանձնակազմից է, նախկինում հաստատված օջախի կոնտակտավոր, տեղեկացնում է ԱՀ առողջապահության նախարարությունը։

Այսպիսով, ընդհանուր առմամբ, հաստատված դեպքերի քանակը հասել է 142-ի:

Միաժամանակ, կորոնավիրուսով հիվանդ մեկ քաղաքացի առողջացել և թողել է մեկուսացման վայրը: Ընդհանուր առմամբ, հիվանդությունից ապաքինվել է 29 քաղաքացի:

Հիվանդներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր, ևս մեկ հիվանդինը՝ միջին ծանրության: Covid-19 ախտորոշմամբ մյուս վարակակիրների առողջական վիճակը բավարար է:

Մեկուսացված է 78 անձ։ Ընդհանուր առմամբ կատարվել է 2468 թեստավորում:

ԱՀ պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի որոշմամբ վերացվում են Գետավան և Չափար համայնքներում կիրառվող ժամանակավոր սահմանափակումները:

Արցախում կորոնավիրուսով վարակից մահվան ելքով դեպքեր չեն գրանցվել։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---