Ծառուկյանի «Շանգրի լան» զրկվել է լիցենզիայից

Ծառուկյանի «Շանգրի լան» զրկվել է լիցենզիայից

PanARMENIAN.Net - Ֆինանսների նախարարությունը ուժը կորցրած է ճանաչել ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար, պատգամավոր Գագիկ Ծառուկյանին պատկանող «Շանգրի լա» խաղատան լիցենզիան։ Այս մասին տեղեկացնում է Azdarar.am-ը։

Խաղատունը շահագործում է «Մուլտի Գրուպ» կոնցեռնի մաս կազմող «Օնիրա Քլաբ» ՍՊԸ-ն:

Քանի որ «Օնիրա Քլաբ» ՍՊԸ-ն չի վճարել լիցենզիայի համար 2020-ի երկրորդ եռամսյակի պետտուրքի մեկ քառորդը, որոշում է կայացվել խաղատան կազմակերպման լիցենզիան ուժը կորցրած ճանաչել:

Հունիսի կեսին ԱԱԾ-ն հայտնել էր, որ խաղատունը մոտ 30 մլրդ դրամի վնաս է պատճառել պետությանը։

«Մուլտի Գրուպ» կոնցեռնի սեփականատեր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը մեղադրվում է 2017-ի խորհրդարանական ընտրություններին ընտրակաշառք տալու մեջ։ Նա զրկվել է պատգամավորական անձեռնմխելիությունից։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---