Վրաստանում բացօթյա զանգվածային միջոցառումները կթույլատրվեն

Վրաստանում բացօթյա զանգվածային միջոցառումները կթույլատրվեն

PanARMENIAN.Net - Հուլիսի 13-ից Վրաստանում կչեղարկվի բաց երկնքի տակ անցկացվող զանգվածային միջոցառումների արգելքը։ Այդ մասին հայտարարել է երկրի վարչապետ Գեորգի Գախարիան՝ հավելելով, որ դա շատ կարևոր է ներքին զբոսաշրջության զարգացման համար։

«Կարծում եմ, որ հատկապես հիմա, ամռան շրջանում, դա շատ կարևոր է, քանի որ գնալով կարևորվում է ներքին զբոսաշրջության զարգացումը։ Բոլոր այն միջոցառումները, որոնք տարբեր նպատակներ ունեն, բայց անցկացվելու են բաց երկնքի տակ, կթույլատրվեն»,- ասել է նա, տեղեկացնում է Sputnik Georgia-ն։

Գախարիան պարզաբանել է, որ հատկապես շատ են հայտերը կինոլոգներից։

Վրաստանում արտակարգ դրության չեղարկումից և սահմանափակումների վերացումից հետո տոնական և հանդիսությունների ինդուստրիայի ներկայացուցիչները բազմիցս են բողոքի ցույցեր անցկացրել՝ պահանջելով թույլատրել միջոցառումների անցկացումը, քանի որ ոլորտի ներկայացուցիչներն անգործ են մնացել։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---