Վրաստանում ՀՀ քաղաքացու մոտ Covid-19 է հաստատվել․ Դեղձ գնելու էր մեկնել 9 հուլիսի 2020 - 18:07 AMT PanARMENIAN.Net - Վրաստանում հուլիսի 9-ի դրությամբ գրանցված կորոնավիրուսի 5 նոր դեպքից 1-ը հայտնաբերվել է հայաստանցի վարորդի մոտ։ Նա Կախեթի Գուրջաանիի շրջանի Չումլակի գյուղ էր եկել դեղձ գնելու նպատակով։ Հիվանդությունն ախտորոշվել է երկրորդ թեստավորման արդյունքում՝ սահմանը հատելիս վարորդի առաջին թեստի պատասխանը բացասական է եղել։ Այժմ վարակված վարորդը գտնվում է Բոչորիշվիլու անվան հիվանդանոցում, գրում է Sputnik Georgia-ն: Չումլակիում աշխատում են համաճարակաբանները՝ փորձելով պարզել վարակակրի կոնտակտները։ Ըստ մասնագետների` խոսքը ներմուծված դեպքի մասին է, ուստի վարակի աղբյուրը հնարավոր չէ պարզել։ Հուլիսի 9-ի դրությամբ Վրաստանում գրանցված 5 նոր դեպքից 4-ը հայտնաբերվել է երկիր մուտք գործած բեռնատարների վարորդների մոտ։ Ընդհանուր առմամբ, Վրաստանում կորոնավիրուս է ախտորոշվել ՀՀ 5 քաղաքացու մոտ՝ նրանք հիմնականում բեռնատարների վարորդներ են։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Ամենաընթերցվողը բաժնում | ՀՑԹ տնօրեն. Մոտ 200,000 հայ երեխա ու երիտասարդ կին Հայոց ցեղասպանության տարիներին բռնի ձուլվել է Նա ընդգծվել է, որ ցեղասպանությունը միայն սպանությունների մասին չէ ԱԽ քարտուղար. ՌԴ խաղաղապահներն ուղևորվել են Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր` կազմակերպելու դրանց փակումը Նրանք Գորիսում և Սիսիանում էին Լաչինի միջանցքի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակադրմամբ Մխիթարյանն 1-ին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն Նա հանդես է եկել նաև «Ռոմայում», «Արսենալում», «Մանչեսթեր Յունայթեդում», «Բորուսիա Դորտմունդում» Փաշինյան․ ՀՀ–ն չի պատրաստվում պատերազմել ԼՂ համար Նա նշել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է քայլեր ձեռնարկել, որ ադրբեջանական 4 գյուղում մարդկանց կյանքը հնարավոր դառնա |