Արևային կայան կառուցող ընկերությունը կազատվի 8 մլն դրամի մաքսատուրքից

Արևային կայան կառուցող ընկերությունը կազատվի 8 մլն դրամի մաքսատուրքից

PanARMENIAN.Net - Կառավարության որոշմամբ թույլատրվել է «ՍանԷներջի» ՍՊԸ-ին ապրանքներ ներմուծել առանց մաքսատուրքի։ Մաքատուրքից ազատված ապրանքներն օգտագործվելու են էլեկտրաէներգիայի արտադրության՝ Արմավիրի մարզում արևային կայան կառուցելու համար։

Ընկերությունն օգտվում է գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատվելու արտոնությունից: Ապրանքները չեն ներմուծվում ԵԱՏՄ անդամ-երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջներին։ Օրենքի նախագծից պարզ է դառնում, որ ներմուծվող ապրանքների ծագման երկիրը Թուրքիան է։

1 մլրդ 77 մլն դրամ է ծախսվելու ապրանքների ձեռքբերման և արևային կայանի կառուցմանն աշխատանքների համար: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը 115.3 մլն դրամ է: Մաքսատուրքից ազատման արտոնությունը կազմում է 8 մլն դրամ:

Ներկայումս առկա է 1 աշխատատեղ, կստեղծվի ևս 5 հիմնական և 50 ժամանակավոր նոր աշխատատեղ` 110,000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրի շրջանակում էլեկտրաէներգիայի արտադրության տարեկան ծավալը կազմելու է մոտ 126 մլն դրամ:

 Ուշագրավ
Չվերթերը կիրականացվեն հոկտեմբերի 3-ից
Հաղթողը վճարելու է նաև հողամասի կադաստրային արժեքը՝ 40․6 մլն դրամից ավելի
Դրանով կառավարությունը ցանկանում է խրախուսել այն ընկերություններին, որոնք կարողացել են պահպանել աշխատատեղերը