Իտալիան արգելել է Հայաստանից ու ևս 12 երկրից եկողների մուտքը

Իտալիան արգելել է Հայաստանից ու ևս 12 երկրից եկողների մուտքը

PanARMENIAN.Net - Իտալիան արգելել է Հայաստանից եկողների մուտքը երկիր՝ պայմանավորված կորոնավիրուսի տարածվածության հետևանքով ստեղծած ռիսկերով, հայտնում է Reuters գործակալությունը։

Բացի Հայաստանից, արգելվել է ևս 12 երկրից եկողների մուտքը։ Այդ երկրներն են Բահրեյնը, Բանգլադեշը, Բրազիլիան, Բոսնիա և Հերցոգովինան, Չիլին, Քուվեյթը, Հյուսիսային Մակեդոնիան, Մոլդովան, Օմանը, Պանաման, Պերուն և Դոմինիկյան Հանրապետությունը։

Արգելքը վերաբերում է նաև նրանց, ովքեր Իտալիա գալուն նախորդած 14 օրում այցելել են տվյալ երկրներ։

Շենգենյան վիզա ունեցողների և այլ ոչ եվրոպական երկրների քաղաքացիների համար մուտքը բաց է, սակայն երկիր ժամանելուց հետո նրանց սպասվում է 14-օրյա կարանտին։

Հուլիսի 10-ի դրությամբ Իտալիայում հաստատվել է կորոնավիրուսի ավելի քան 242,000, դրանից մահվան 35,000 դեպք։

Photo. Getty Images
 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1–ից ՀՀ–ն պաշտոնապես միացել է Հաագայի Միջազգային քրեական դատարանին
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
---