ՌԴ ՊՆ․ Covid-19-ի դեմ պատվաստանյութը իմունային պատասխան է ձևավորել10 հուլիսի 2020 - 10:58 AMT PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի ընթացիկ հետազոտությունները ցույց են տալիս, որ կամավորների երկու խմբի վրա փորձարկվելուց հետո նրանց մոտ ձևավորվում է իմունային պատասխան, ինչը պատվաստանյութի արդյունավետության նշան է, հայտարարել է ՌԴ ՊՆ-ն։ Ինչպես փոխանցում է RBC-ն, Նախարարությունը Համաճարակների և միկրոկենսաբանության ազգային հետազոտական կենտրոնի հետ միասին՝ մեկնարկել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկման կլինիկական փուլի ավարտական հատվածը: Հուլիսի 15-ին առաջին խմբի կամավորները, որոնք պատվաստվել են, վերջնական հետազոտություն կանցնեն և դուրս կգրվեն հիվանդանոցից: Հուլիսի 13-ին փորձարկման երկրորդ խմբի մասնակիցներին երկրորդ ներարկում կարվի. առաջինը պատվաստանյութի արդյունավետությունն ու իմունոգենությունը ստուգելն է, երկրորդը պետք է ամրացնի իմունիտետը: Նշվում է, որ այժմ բոլոր կամավորներն իրենց լավ են զգում և պատվաստանյութից կողմնակի որևէ ազդեցություն չկա: Ռուսական պատվաստանյութի փորձարկումը սկսվել է Բուրդենկոյի անվան զինվորական կլինիկական հոսպիտալում հունիսի 18-ին, երբ պատվաստվել են 18 կամավոր: 5 օր անց պատվաստվել է նաև կկամավորների երկրորդ՝ 20 հոգանոց խումբը: Ջոնս Հոփքինսի ինստիտուտի տվյալներով՝ ՌԴ-ում կորոնավիրուս հաստատվել է 706,000-ից ավելի մարդ, մահացել է 10,800-ից ավելի հիվանդ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |