Պետերբուրգում 10 տարվա կտրվածքով ամսական մահերի ռեկորդ է գրանցվել

Պետերբուրգում 10 տարվա կտրվածքով ամսական մահերի ռեկորդ է գրանցվել

PanARMENIAN.Net - 2020 թվականի հունիսին Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգում ծնվել է 4570 մարդ, մահացել՝ 7106 մարդ։ 10 տարվա մեջ սա մահացության ամենաբարձր ցուցանիշն է Սանկտ Պետերբուրգում։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը։

Վերջին 10 տարում 3 անգամ է ամսական մահերի թիվն անցել 6 հազարից՝ 2016-ի և 2017-ի հունվարին, 2018-ի մարտին։ 2020-ի առաջին 6 ամվա մեջ քաղաքում մահացել է 34,331 մարդ, ծնվել՝ 25,818-ը։ 2019-ի նույն ժամանակահատվածում մահացել է 30,416 մարդ, ծնվել է՝ 28,000-ը։

Սանկտ Պետերբուրգում հունիսի սկզբին սահմանափակումները մեղմացվել էին, հանվել էր փողոցում դիմակ դնելու պահանջը, բացվել էին ոչ մթերային խանութները։

Հուլիսի 10-ի դրությամբ Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսի 713,936 դեպք, մահացել է 11,017 մարդ, առողջացել՝ 489,068-ը։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---