Հարությունյան. ՀՀ-ին պետք է ոչ միայն ավագ դպրոցի, այլ նաև հանրակրթության վերարժևորում

Հարությունյան. ՀՀ-ին պետք է ոչ միայն ավագ դպրոցի, այլ նաև հանրակրթության վերարժևորում

PanARMENIAN.Net - Ավագ դպրոցը ներդնելիս ավելի շատ տուրք է տրվել ձևին, քան բովանդակությանը, իսկ ՀՀ-ին անհրաժեշտ է ոչ միայն ավագ դպրոցի, այլ նաև հանրակրթության վերարժևորում կատարել, հայտարարել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, Հանրայինի «Հարցազրույցի» շրջանակում:

«Առաջիկայում ներդրվելիք կրեդիտային համակարգը կբարձրացնի ավագ դպրոցի դերը: Այստեղ ներդրվելու է պրոյեկտային ուսուցումը, և ի վերջո ունենալու ենք իրավիճակ, երբ աշակերտներն իրենց հավաքած կրեդիտներով հնարավորություն են ունենալու ընդունվել բուհ, լինի ընդունելության քննություններ չեն լինի»,- ասել է նախարարը՝ խոսելով պլանավորվող փոփոխությունների մասին:

Հարությունյանն անդրադարձել է կրթական բարեփոխումներին՝ 2022-23-ին ներդրվելիք ծրագրերի մասով և մասնավորապես՝ Հայ եկեղեցու պատմություն առարկայի՝ Հայոց պատմության դպրոցական ծրագրին միանալու կոնտեքստում: Նախարարը նշել է, որ եկեղեցու պատմությունը հայոց պատմությունից առանձնացնել պետք չէ:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---