Աջապահյան. Աշխարհիկ պետությունը լավագույն լուծումը չէ , բայց մենք դրա դեմ չենք խոսում

Աջապահյան. Աշխարհիկ պետությունը լավագույն լուծումը չէ , բայց մենք դրա դեմ չենք խոսում

PanARMENIAN.Net - Հայ առաքելական եկեղեցին չի ընդդիմացել 1991-ին աշխարհիկ պետություն ստեղծելուն, չնայած՝ աշխարհիկ պետությունը ժողովրդավարության, բերկրություն և խայտանք չէ, իսկ կրթական ոլորտում փոփոխությունների կոնցեպտը պետք է քննարկումներից ծնվեր, ոչ թե պարտադրվել՝ ասելով, թե ՀՀ-ն աշխարհիկ պետություն է, հայտարարել է Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, փոխանցում է Aravot.am-ը:

Նախարար Հարությունյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Հայ եկեղեցու պատմություն առարկան Հայոց պատմությունից առանձնացնելը չի բխում աշխարհիկ պետության զարգացման տրամաբանությունից:

««Ի՞նչ է նշանակում, մենք այս կոնցեպտը վերցրել ենք, դուք էլ բարի եղեք քննարկեք: Անցյալ տարվա հունվար ամսին եղել է որոշում, որպեսզի ձևավորվեն աշխատանքային խմբեր և քննարկեն, և դրա քննարկումից հետո պետք է ծնվեր իր ասած կոնցեպտը, ոչ թե պարտադրվեր, որովհետև մենք աշխարհիկ պետություն ենք՝ ասելով: Էդ ո՞վ չգիտի, որ Հայաստանի Հանրապետությունն աշխարհիկ պետություն է, մենք երբևիցե դրա դեմ արտահայտվե՞լ ենք: Կամ, Երբ 1991-ին անկախությամբ որոշվեց աշխարհիկ պետություն ստեղծել, մենք դրան ընդդիմացե՞լ ենք, չէ՛, որովհետև աշխարհն այդ ուղղությամբ է գնում, թող գնա: Իհարկե, լավագույն լուծումը չէ աշխարհիկ պետությունը, այնպես չի, որ գագաթն է ժողովրդավարության, բերկրություն և խայտանք է: Բայց այդպես է որոշված: Մենք դրա դեմ չենք խոսում: Մենք ասել եք՝ պատրաստ ենք քննարկելու հարցը, հետո մեզ ասել են՝ այս կոնցեպտի շրջանակում պետք է քննարկումը լինի: Մոնոլո՞գ է, ինչ է, էդ մոնոլոգը երբվանի՞ց է համարվում քննարկում»,-ասել է նա:

Հարությունյանն անդրադառնալով կրթական փոփոխությունների չափորոշինչներում «բարոյականություն» բառը չգրելուն ասել էր, թե «նույն եկեղեցու շրջանակում կան մարդիկ, ովքեր մեծ սեփականությւոն ունեն, բենթլիներով են շրջում, լինելով կուսակրոն՝ կուսակրոն չեն»:

Անդրադառնալով բարոյականության մասին նախարարի դիտարկումներին՝ Շիրակի թեմի առաջնորդը նշել է, թե Հարությունյանը խոսում է ոչ թե առհասարակ բարոյական կերպարի մասին, այլ որոշ հոգևորականների բարոյական կերպարից, իսկ եկեղեցին ասում է, որ կրթության բարեփոխումների չափորոշիչում «բարոյականություն» բառը չկա:

«․․․ Ի՞նչ կապ ունի մեր բարոյական կերպարը, գուցե, մենք ամենավերջին անբարոյականն ե՞նք, դրա համար էլ հասկանում ենք բարոյականության նշանակությունը, դրա համար էլ ասում ենք՝ բարոյականություն բառը չկա: Հո մենք չե՞նք ասում նախարարների մեջ անբարոյականները մեծ տոկոս են կազմում, ո՞վ է բարոյականություն սովորեցում: Դուք մի ամիս չեք կարող կուսակրոն մնալ, մենք ամբողջ կյանքներս ենք կուսակրոն մնում, հիմա դուք եկել եք կուսակրոնությո՞ւն եք բացատրում: Սա քննարկում չէ»,-ասել է հոգևորականը:

Ընթերցեք նաև. Նախարար. Եկեղեցու պատմությունը առանձին անցնելը չի բխում աշխարհիկ պետության տրամաբանությունից

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---