Կորոնավիրուս է ախտորոշվել Գյումրու Նանսենի անվան գիշերօթիկի սաների ու աշխատակցիների մոտ

Կորոնավիրուս է ախտորոշվել Գյումրու Նանսենի անվան գիշերօթիկի  սաների ու  աշխատակցիների մոտ

PanARMENIAN.Net - Գյումրու «Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատությունում» կորոնավիրուս է ախտորոշվել 10 երեխայի և 5 աշխատակցի մոտ: Այդ մասին տեղեկացրել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Սոնա Մարտիրոսյանը, գրում է «Հայկական ժամանակը»:

«Աշխատակիցներից մեկի մոտ թեթև ջերմություն է եղել, սրանով պայմանավորված էլ միանգամից թեստավորվել էին բոլորը: 21 երեխա է թեստավորվել և աշխատակիցները»,-ասել է պատասխանատուն:

Որևէ մեկը հոսպտալացված չէ: Բոլորը մեկուսացված են հաստատության ներսում: Մտավախություն կա միայն մեկ աշխատակցի պարագայում: Վերջինս ունի շաքարային դիաբետ, սակայն նա ևս վատ ինքնազգացողություն չունի:

Հաստատությունում խիստ կարանտին էր սահմանված, սակայն, ըստ մամուլի քարտուղարի, ասել, թե վարակը որտեղից է թափանցել, անհնար է: Հաստատությունում գրանցված 80 երեխայից 21 էին այնտեղ գիշերում: Մյուսներն արտակարգ դրության հաստատումից հետո վերադարձել էին ընտանիք:

Հայաստանում հուլիսի 10-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 30,903-ի: Կորոնավիրուսից մահվան 546 դեպք կա, այլ պատճառով՝ 177։ Ապաքինվել է ևս 709 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 18,709 է։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---