Գերմանացի բժիշկներ կգործուղվեն Հայաստան

Գերմանացի բժիշկներ կգործուղվեն Հայաստան

PanARMENIAN.Net - Առաջիկայում Գերմանիայից բժիշկների, բուժքույրերի և արտակարգ իրավիճակների փորձագետների խումբ կժամանի Հայաստան՝ կորոնավիրուսի դեմ պայքարին աջակցելու նպատակով։ Այդ մասին տեղեկացնում է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատունը։

Եվրամիության, Գերմանիայի և Հայաստանի միջև գործակցության շնորհիվ մոտ օրերս Գերմանիայի միջազգային որոնողական և փրկարարական կենտրոնը (ISAR) Հայաստան կգործուղի բուժաշխատողների մի խումբ:

Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում ավելի վաղ Հայաստան են այցելել և կորոնավիրուսի դեմ պայքարին աջակցել բժիշկներ և բուժանձնակազմի այլ ներկայացուցիչներ տարբեր երկրներից՝ Ֆրանսիայից, Լիտվայից, Ռուսաստանից։ Աջակցության պատրաստակամություն էր հայտնել նաև Վրաստանը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---