Նուբարաշենի աղբավայրում 3-րդ օրն է` հրդեհաշիջման աշխատանք են տանում

Նուբարաշենի աղբավայրում 3-րդ օրն է` հրդեհաշիջման աշխատանք են տանում

PanARMENIAN.Net - Արդեն երրոդ օրն է հրշեջ-փրկարարները հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացնում Նուբարաշենի աղբավայրում, տեղեկացնում է ԱԻՆ լրատվայանը։

Աղբավայրի մոտ 4 հա տարածքում այրվում է կուտակված աղբը։ Օգտագործվել է մոտ 314 տոննա ջուր:

Հուլիսի 9-ին` ժամը 20։05-ին, ահազանգ էր ստացվել, որ հրդեհ է բռնկվել Նուբարաշենի աղբավայրում: Հրդեհը մեկուսացվել է հուլիսի 10-ին` ժամը 07։50-ին։

Հուլիսի 11-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված են ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը, Երևանի քաղաքապետարանի 4 ջրատար և 6 միավոր հատուկ տեխնիկա։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---