WITSA-ն հպարտ է իր բարձրագույն մրցանակը Կարեն Վարդանյանին շնորհելու համար

WITSA-ն հպարտ է իր բարձրագույն մրցանակը Կարեն Վարդանյանին շնորհելու համար

PanARMENIAN.Net - Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքը (WITSA) հպարտ է, որ ԱՏՁՄ գործադիր տնօրեն Կարենին Վարդանյանին է շնորհել իր բարձրագույն ու ամենահեղինակավոր՝ WITSA’s Eminent Person’s Award-ը («Ականավոր անձանց մրցանակ»)։ Այդ մասին ասվում է Կարեն Վարդանյանի վաղաժամ մահվան կապակցությամբ WITSA-ի նախագահ Իվոն Չուի ցավակցական ուղերձում։

Մրցանակը շնորհվում է անհատներին, ովքեր նշանակալի ներդրում ունեն մարդկության զարգացման գործում։

«Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքի անունից անզոր եմ արտահայտելու այն խորին ցավը, որ զգացի մեր լավ ընկեր ու կոլեգա Կարեն Վարդանյանի մահվան լուրից։ Իմ անկեղծ ու խորին ցավակցությունն եմ հայտնում Կարենի ընտանիքին, սիրելիներին, ընկերներին ու կոլեգաներին։

Որպես Հայաստանի Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) երկարամյա գործադիր տնօրեն՝ Կարենը համարվում էր «Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի հայրը»։ Նրա նվիրումը սեփական երկրին, ՏՀՏ ոլորտին ու հատկապես երիտասարդներին ոգևորիչ էր, անջնջելի ու կհիշվի մեծ կարոտով Կարենը մեծ մարդ էր ու հրաշալի, բարի անձնավորություն։ Նրա պակասը մեծապես զգացվելու է»,-ասվում է ուղերձում։

«WITSA’s Eminent Person’s Award» հեղինակավոր մրցանակին Կարեն Վարդանյանից զատ տարբեր տարիների արժանացել են Նելսոն Մանդելան, Մայք Լազարատիսը, համացանցի ստեղծման ակունքներում կանգնած Ռոբերտ Խանն ու Վինտ Սերֆը:

Կարեն Վարդանյանը կյանքից հեռացավ հուլիսի 10-ին։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կարեն Վարդանյանի թաղման հանձնաժողով ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին որոշում է ստորագրել։Վարդանյանի ընտանիքը հայտարարել էր, որ ցանկացողները կարող են ծաղկեպսակին հատկացվելիք գումարն ուղղել նրա ծրագրերի իրականացմանը՝ 2050653748651001 հաշվեհամարով (Ինեկոբանկ)։

 Ուշագրավ
«Չհամաձայնվելու դեպքում հստակ հայտնել են, որ ինձ մեղադրելու են առանձնապես ծանր հանցագործության մեջ և կալանավորելու»,- ասվում է հայտարարության մեջ
Facebook-ում նոր էմոցիան գրկախառնվող սմայլիկի տեսք կունենա
Նրանք հայտնել են, որ Ucom-ի 843 աշխատակից ազատման դիմում են գրել
Հարցը գտնվում է քննարկման փուլում, իրականացվում են ուսումնասիրություններ և վերլուծություններ