1 օրում վարակման 577 նոր դեպք կա, ևս 8 մարդ մահացել է

1 օրում վարակման 577 նոր դեպք կա, ևս 8 մարդ մահացել է

PanARMENIAN.Net - Հայաստանում հուլիսի 12-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 31,969-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 577-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան ևս 8 դեպք է գրանցվել, 6-ը՝ կորոնավիրուսից, 2-ը՝ այլ պատճառով: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 565 դեպք կա, այլ պատճառով՝ 182։

Ապաքինվել է ևս 214 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 19,633 է։ Փաստացի բուժվողների թիվը 11,589 է։

Ընդհանուր առմամբ, 134,989 թեստ է արվել։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---