Տոնոյան․ Ադրբեջանը 15-25 րոպեն մեկ հրետակոծություն է վերսկսում, զգալի կորուստներ ունեն

Տոնոյան․ Ադրբեջանը 15-25 րոպեն մեկ հրետակոծություն է վերսկսում, զգալի կորուստներ ունեն

PanARMENIAN.Net - Հուլիսի 12-ի սահմանային սադրանքից հետո մինչ հուլիսի 13-ը Ադրբեջանը նույն սցենարով, պարբերաբար 15-25 րոպեն մեկ հրետանակոծություն է վերսկսում, դադար եղել է միայն գիշերը 03։30-ից 05։30-ը, բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են դիպուկահար կրակով և լռեցվում, արդյունքում հակառակորդը զգալի կորուստներ ունի, հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

ՊՆ ղեկավարի խոսքով՝ օպերատիվ իրավիճակը վերահսկվում է և կառավարելի է։

Արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցին, թե հնարավոր է՝ ադրբեջանցիները ցանկացել են վերադարձնել իրենց թողած ՈւԱԶ մեքենան, Տոնոյանը նշել է, որ նման պարագայում ինչ-որ կերպ կարող էին կապի դուրս գալ և չկրակելու պայմանավորվածություն ձեռք բերել։

Հուլիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողներն ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ էին կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո ադրբեջանցի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13:45-ին ադրբեջանի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և, կորուստներ կրելով, հետ շպրտվել: Երեկոյան ադրբեջաբական կողմը վերսկսել էր հրետակոծել Տավուշի նույն դիրքի ուղղությամբ՝ 82 մմ ականանետից և տանկից։ Հուլիսի 13-ի առավոտյան Ադրբեջանը կրկին վերսկսել է հրետանակոծել հայկական դիրքերը։ Այս ընթացքում հայկական կողմը կորուստներ չունի, ադրբեջանական կողմը Տավուշի ուղղությամբ 4 զոհի մասին է հայտարարել։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---