Ավինյան․ Դեպի ՀՀ թռիչքների ավելացումը քննարկվում է, մեր հայրենակիցներին վերադարձի հնարավորություն կտրվի

Ավինյան․  Դեպի ՀՀ թռիչքների ավելացումը քննարկվում է, մեր հայրենակիցներին վերադարձի հնարավորություն կտրվի

PanARMENIAN.Net - Ռուսաստանից ՀՀ իրենց սեփական մեքենաներով վերադարձող քաղաքացիները դժվարությունների են հանդիպում, սակայն դա միայն Հայաստանի կառավարության որոշելիք հարցը չէ, այժմ քննարկվում է թռիչքների քանակի ավելացումը, հայտարարել է փախվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը։

Նա արձագանքել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի դիտարկմանը, թե ՌԴ-ից վերադարձողները խնդիրների են հանդիպում։ Պատգամավորը հարցրել է, թե պարետատունն ինչու չի կարողանում լուծել այդ հարցը, որպեսզի քաղաքացիներն իրենց գույքով ՀՀ գան։

«Դա միայն ՀՀ կառավարության որոշելիք հարցը չէ։ Կառավարությունը հնարավորինս փորձում է ՀՀ վերադառնալու ցանկություն ունեցող բոլոր քաղաքացիների խնդիրը լուծել։ Այդ խնդիրն ունի բազմաթիվ կոմպոնենտներ, որոնք ոչ միայն մեզ հետ են կապված։ Այսօր արդեն քննարկվում է թռիչքների քանակն ավելացնելու հարցը, որ մեր հայրենակիցներին լայն հնարավորություն տրվի` սեղմ ժամկետում վերադառնալու»,- ասել է Ավինյանը։

Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ ՀՀ-ում և ամբողջ աշխարհում սահմանափակված է ավիահաղորդկացությունը, սակայն դեպի Հայաստան պարբերաբար չվերթեր են իրականացվում, որոնցով ժամանում են վերադառնալու ցանկություն հայտնած քաղաքացիները։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---