ՄԱԿ գլխավոր քարտուղարի կոչը՝ դադարեցնել մարտերը հայ-ադրբեջանական սահմանին

ՄԱԿ գլխավոր քարտուղարի կոչը՝ դադարեցնել մարտերը հայ-ադրբեջանական սահմանին

PanARMENIAN.Net - ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը խորապես մտահոգված է հայ-ադրբեջանական միջազգային սահմանի երկայնքով փոխհրաձգությունների, այդ թվում՝ ծանր սպառազինության կիրառման մասին հաղորդագրություններով, որոնք, ինչպես հաղորդվում է, հանգեցրել են մարդկային կորուստների: Գլխավոր քարտուղարի հայտարարությունը փոխանցել է նրա մամուլի քարտուղար Ստեֆան Դյուժարիկը։

ՄԱԿ խոսնակը կոչ է անում ներգրավված կողմերին անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները, միջոցներ ձեռնարկել լարվածության թուլացման ուղղությամբ և ձեռնպահ մնալ սադրիչ հռետորաբանությունից:

Նա ի գիտություն է ընդունել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը և վերահաստատում է իր լիակատար աջակցությունն այդ վտանգավոր իրավիճակի կարգավորման և խաղաղ, բանակցությունների միջոցով Լեռնային Ղարաբաղի ձգձգվող հակամարտության կարգավորման ուղղությամբ նրանց ջանքերին:

Հուլիսի 12-ի սահմանային սադրանքից հետո մինչ հուլիսի 13-ը Ադրբեջանը պարբերաբար հրետանակոծություն է վերսկսում: Հայկական կողմից զոհեր չկան, հայտարարվել է 2 ոստիկանի ու 3 պայմանագրայինի վիրավորման մասին, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Ադրբեջանը հայտնել է 4 զոհի ու 4 վիրավորի մասին:

Ադրբեջանական ԶՈւ-ն նաև 82 և 120 մմ-անոց ականանետերից համապատասխանաբար 7 ու 3-ական արկ է արձակել Չինարիի ուղղությամբ: Տուժածներ չկան, բայց արկերից մեկն ընկել է տան վրա, երկուսը՝ բակում։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---