Ադրբեջանը պաշտոնապես 11 սպանվածի մասին է հայտնել

Ադրբեջանը պաշտոնապես 11 սպանվածի մասին է հայտնել

PanARMENIAN.Net - Ադրբեջանը պաշտոնապես հայտնել է հուլիսի 12-ից 14-ը Տավուշի սահմանին բախումների ընթացքում մահացած ընդհանուր 11 զինծառայողի մասին։ Այս մասին հայտնում է Report.az-ը։

Ըստ հայտնի տվյալների՝ նրանցից մեկը գեներալ-մայոր է, մեկը՝ գնդապետ, 2-ը՝ մայոր, 2-ը՝ ենթասպա, 1-ը՝ ավագ լեյտենանտ, մյուսները՝ պայմանագրային զինծառայողներ։

Նրանցից 3-ի մասին Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել է հուլիսի 12-ին, 1-ի մասին հուլիսի 13-ին, 7-ի մասին՝ հուլիսի 14-ին։

Սպանվածներից երկուսը բարձրաստիճան զինվորականներ են՝ 3-րդ բանակային կորպուսի շտաբի պետը և նույն կորպուսի հրետանու պետը։ Կարդացեք նաև՝ Ադրբեջանի ՊՆ․ Սպանվել են ադրբեջանցի ԶՈւ գեներալ-մայոր և գնդապետ

Ավելի վաղ ՀՀ Պաշտպանության նախարարությունը հրապարակել է կադրեր, որոնցում երևում է, թե ինչպես են ոչնչացվում ադրբեջանական այն հենակետերը, որոնք հրետակոծել են Տավուշի սահմանամերձ բնակավայրերը։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---