Գարեգին Բ-ն՝ Թուրքիային․ Սբ Սոֆիան մզկիթի վերածելը միակողմանի որոշում է, վերանայեք այն14 հուլիսի 2020 - 14:07 AMT PanARMENIAN.Net - Հայոց եկեղեցին դատապարտում է Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու քաղաքական շահերից ելնող և կրոնների փոխըմբռնման ու երկխոսության գործընթացին մեծապես վնասող՝ Թուրքիայի կառավարության որոշումը: Այդ մասին հայտարարել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը։ Նա կոչ է արել վերանայել այն ու վերադառնալ երկրում տարբեր կրոնական համայնքների խաղաղ աղոթական համակեցության սկզբունքին։ «Հակառակ համաքրիստոնեական տարբեր կազմակերպությունների, եկեղեցապետերի ու քաղաքական առաջնորդների կոչերին՝ թուրքական կառավարությունն ընդունեց միակողմանի ու դատապարտելի որոշում՝ դրանով իսկ խախտելով Թուրքիայում ազգային կրոնական փոքրամասնությունների իրավունքները»,- նշել է Կաթողիկոսը՝ հավելելով, որ Թուրքիայի կառավարության գործողությունը ծանր հուշեր է արթնացնում Օսմանյան իշխանությունների կողմից հայ ժողովրդի, ինչպես նաև քրիստոնյա այլ ազգերի սրբատեղիների պղծման ու կործանման վերաբերյալ։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 10-ին ստորագրել է երկրի Գերագույն խորհրդի կայացրած որոշումը՝ Սբ Սոֆիա տաճարը թանգարանից մզկիթի վերածելու։ Տաճարն ուներ թանգարանի կարգավիճակ, որը ստացել էր 1934-ին։ Նախկինում Թուրքիան նույնպես փորձել է քրիստոնեական տաճարն իսլամական սրբատեղի դարձնել։ Դեռ 2005-ին այն ձախողվել էր Թուրքիայի Պետական խորհրդի որոշմամբ։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական գործակցության մասով պայմանավորվածություններ կան ՊՆ էին այցելել չեխական ռազմարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչներ Լեմկինի ինստիտուտի տնօրեն․ Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ Նրա հոդվածը հրապարակվել է Newsweek պարբերականում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի համատեքստում Ալիև․ Հայաստանի հետ պետսահմանի մոտ 10-12 կմ–ն արդեն կարելի է սահմանազատված համարել Նա նաև խոսել է հայկական կողմի հետ կանոնավոր շփումների մասին Պատել․ ԱՄՆ–ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը «Դա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղություն հաստատելու ճանապարհին»,–ասել է նա |