ՀԱՊԿ․ Երևանին և Բաքվին կոչ ենք անում անհապաղ վերականգնել հրադադարը

ՀԱՊԿ․ Երևանին և Բաքվին կոչ ենք անում անհապաղ վերականգնել հրադադարը

PanARMENIAN.Net - ՀԱՊԿ քարտուղարությունը կոչ է անում Երևանին և Բաքվին «անհապաղ վերականգնել հրադադարը ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում», hայտարարել է կազմակերպության մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը, փոխանցում է Aysor.am-ը:

«ՀԱՊԿ քարտուղարությունը լուրջ մտահոգություն է հայտնում հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման կապակցությամբ, որը սկսվել է այս տարվա հուլիսի 12-ին Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների միջև զինված բախումից հետո, ներառյալ՝ ծանր զենքի կիրառմամբ, որի հետևանքով զոհեր և վիրավորներ են գրանցվել», - ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է, որ ստեղծված իրավիճակը չի նպաստում իրադրության կարգավորմանը երկու հարևան երկրի սահմաններին, որոնցից մեկը՝ ՀՀ-ն, ՀԱՊԿ անդամ պետություն է:

«Այս իրավիճակը վկայում է հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունների խախտման մասին, որոնց հասել են Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների մակարդակով», - ընդգծել են ՀԱՊԿ-ում:

Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողություններ են ընթանում, որոնք հրահրել է Ադրբեջանը: Բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են ՀՀ ԶՈւ դիպուկահարների կրակով և լռեցվում: Հայկական կողմից զոհեր չկան, հայտարարվել է 2 ոստիկանի ու 3 պայմանագրայինի վիրավորման մասին, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Ադրբեջանը պաշտոնապես 11 զոհի մասին է հայտնել:

Ադրբեջանական ԶՈւ-ն նաև ականակոծել է Չինարին, ապա՝ ԱԹՍ կիրառել Բերդի ուղղությամբ: Տուժածներ չկան։

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---