Պեսկով. ՌԴ-ն պատրաստ է միջնորդել՝ հայ-ադրբեջանական սահմանին կայունության հաստատման համար

Պեսկով. ՌԴ-ն պատրաստ է միջնորդել՝ հայ-ադրբեջանական սահմանին կայունության հաստատման համար

PanARMENIAN.Net - Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին փոխհրաձգությունը խորն անհանգստություն է առաջացնում: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ նշելով, որ Մոսկվան պատրաստ է միջնորդական ջանքեր գործադրել, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Խորապես անհանգստացած ենք հայ-ադրբեջանական սահմանին փոխհրաձգությամբ: Կոչ ենք անում երկու կողմին զսպվածություն ցուցաբերել ու պահպանել հրադադարի ռեժիմով թելադրված: Ռուսաստանը, ինչպես բազմիցս հայտարարել ենք տարբեր մակարդակներով, լինելով Մինսկի խմբի համանախագահ երկիր, պատրաստ է միջնորդական ջանքեր գործադրել կարգավորման համար», - նշել է նա:

Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողություններ են ընթանում, որոնք հրահրել է Ադրբեջանը: Բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են ՀՀ ԶՈւ կրակով և լռեցվում: Հայկական կողմից զոհեր չկան, հայտարարվել է 2 ոստիկանի ու 3 պայմանագրայինի վիրավորման մասին, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Ադրբեջանը պաշտոնապես 11 զոհի մասին է հայտնել:

Ադրբեջանական ԶՈւ-ն նաև ականակոծել է Չինարին, ապա՝ ԱԹՍ կիրառել Բերդի ուղղությամբ: Տուժածներ չկան։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---