Մարտերում առաջին անգամ ՀՀ-ում արտադրված մարտական անօդաչու է կիրառվել14 հուլիսի 2020 - 17:27 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 13-ին առաջին անգամ մարտական պայմաններում կիրառվել է հայկական արտադրության մարտական անօդաչու թռչող սարք: Այս մասին հայտնում է ՊՆ մամուլի նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ Նա գրառմանը կցել է ավելի վաղ հրապարակված «Գիշերային պատժիչ գործողություններ» տեսանյութը։ «Փայլուն արդյունքներ գրանցեցին: Կարծես նրանց հարվածի զոհ են դառել բարձրաստիճան զինվորականներ»,- գրել է նա:
Ադրբեջանը պաշտոնապես հայտնել է 11 սպանվածի և 4 վիրավորի մասին: Սպանվածներից երկուսը բարձրաստիճան զինվորականներ են՝ 3-րդ բանակային կորպուսի շտաբի պետը և նույն կորպուսի հրետանու պետը։ Տավուշում բախումների հետևանքով հայկական կողմը 2 զոհ ունի և 5 վիրավոր։ Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողություններ են ընթանում, որոնք հրահրել է Ադրբեջանը: Բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են ՀՀ ԶՈւ կրակով և լռեցվում: Ադրբեջանական ԶՈւ-ն նաև ականակոծել է Չինարին, ապա՝ ԱԹՍ կիրառել Բերդի ուղղությամբ: Տուժածներ չկան։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Թավրիզում ՀՀ հյուպատոսություն կբացվի Նշվում է, որ ՀՀ–ն քայլեր է ձեռնարկելու Իրանի հետ առանձնահատուկ հարաբերությունների հետագա զարգացումն ապահովելու ուղղությամբ Կիրակոսյանը՝ Հաագայում․ ՄԱԿ ԱԽ-ն ու Եվրոպական դատարանը երբևէ չեն վճռել, որ ՀՀ-ն օկուպացրել է ԼՂ-ն Նա ներկայացրել է առարկություններն Ադրբեջանի ներկայացրած պահանջների նկատմամբ Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական գործակցության մասով պայմանավորվածություններ կան ՊՆ էին այցելել չեխական ռազմարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչներ Լեմկինի ինստիտուտի տնօրեն․ Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ Նրա հոդվածը հրապարակվել է Newsweek պարբերականում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի համատեքստում |