Բիյագով․ ՀԱՊԿ գոտում Թուրքիան ագրեսիայի փորձ է անում անդամի նկատմամբ, Ադրբեջանը հրետակոծում է բնակավայրեր

Բիյագով․ ՀԱՊԿ գոտում Թուրքիան ագրեսիայի փորձ է անում անդամի նկատմամբ, Ադրբեջանը հրետակոծում է բնակավայրեր

PanARMENIAN.Net - Ադրբեջանի զինված ուժերը հրետակոծում են Չինարիի և Այգեպարի հայկական բնակավայրերի քաղաքացիական ենթակառուցվածքները, իսկ ՀԱՊԿ պատասխանատվության գոտում Թուրքիան փորձում է ագրեսիա իրականացնել կազմակերպության անդամներից մեկի նկատմամբ, ՀԱՊԿ Մշտական խորհրդի նիստին հայտարարել է ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովը։

Նա անդրադարձել է հուլիսի 12-ից սկսած հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան ուղղությամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով իրադրության լարմանը, Ադրբեջանի կողմից քաղաքացիական ենթակառուցվածնքերի և բնակչության թիրախավորմանը:

Նա նշել է, որ վերջին շրջանում ադրբեջանական կողմը շարունակաբար հանդես է գալիս ուժի կիրառման և ռազմական էսկալացիայի սպառնալիքներով, իսկ այժմ փորձում է կյանքի կոչել դրանք։

Բիյագով նշել է, որ ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրադրության էսկալացիայի ամբողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը: Նա նաև ՀԱՊԿ անդամ-երկրների ներկայացուցիչների ուշադրությունն է հրավիրել Թուրքիայի ԱԳՆ հայտարարության վրա՝ նշելով, որ Հայաստանը խստագույնս դատապարտում է Թուրքիայի՝ տարածաշրջանում անկայունություն հրահրելու փորձերը:

Ավելի վաղ Թուրքիայի ԱԳՆ-ն իր աջակցությունն էր հայտնել Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային։

«Ստեղծված իրավիճակը լուրջ անհանգստության և ուշադրության առարկա է ամբողջ կազմակերպության և նրա անդամներից յուրաքանչյուրի համար, քանի որ կազմակերպության պատասխանատվության գոտում փորձ է արվում ուղղակի ագրեսիա իրականացնել կազմակերպության անդամներից մեկի նկատմամբ»,- հայտարարել է Բիյագովը՝ կոչ անելով դաշնակիցներին դրսևորել համերաշխություն և փոխաջակցություն` համահունչ ՀԱՊԿ կանոնադրության ոգուն և տառին։

Սահմանային բախումների արդյունքում հայկական կողմը 2 զոհ ունի ու 5 վիրավոր, որոնց կյանքին վտանգ չի սպառնում: Ադրբեջանը պաշտոնապես հայտնել է 11 զոհի մասին:

Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողություններ են ընթանում, որոնք հրահրել է Ադրբեջանը: Բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են ՀՀ ԶՈւ կրակով և լռեցվում: Ադրբեջանական ԶՈւ-ն նաև ականակոծել է Չինարին, ապա՝ ԱԹՍ կիրառել Բերդի ուղղությամբ: Տուժածներ չկան։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---