Բաքվում ձերբակալել են պատերազմ պահանջող ցուցարարներից մի քանիսին

Բաքվում ձերբակալել են պատերազմ պահանջող ցուցարարներից մի քանիսին

PanARMENIAN.Net - Բաքվում հուլիսի 14-ի երեկոյից հազարավոր մարդիկ ցույցեր են անցկացրել՝ պահանջելով շտապ հայտարարել մոբիլիզացիա և հայերից «ազատագրել Ղարաբաղը», գրում է Turan.az-ը։

Ցուցարարները ներխուժել են նաև Ազգային ժողովի շենք՝ վանկարկելով «Մոբիլիզացիա»։ Ուժայինները մահակներ, ջրցան և արցունքաբեր գազ են կիրառել՝ ձերբակալելով ցուցարարների։

Բողոքողները գիշերվա ընթացքում վանկարկել են «Ղարաբաղը մերն է», «Փառք բանակին», «Զինվորներ առաջ», «Գլխավոր հրամանատար, հայտարարիր մոբիլիզացիա»։

Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողություններ են ընթանում, որոնք հրահրել է Ադրբեջանը: Բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են ՀՀ ԶՈւ կրակով և լռեցվում: Հայկական կողմը 4 զոհ ունի ու հինգ վիրավոր ունի՝ 2 ոստիկան ու 3 պայմանագրային, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Ադրբեջանը պաշտոնապես 11 զոհի մասին է հայտնել: Ադրբեջանական ԶՈւ-ն նաև ականակոծել է Չինարին, Այգեպարը, Ներքին Կարմիրաղբյուր համայնքները, հրետակոծության է ենթարկվել նաև Բերդ քաղաքը։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---