Կորոնավիրուսի թեմայով գրաֆիտիներ Բենքսիից՝ լոնդոնյան մետրոյում

Կորոնավիրուսի թեմայով գրաֆիտիներ Բենքսիից՝ լոնդոնյան մետրոյում

PanARMENIAN.Net - Բրիտանացի փողոցային նկարիչ Բենքսին լոնդոնյան մետրոյում կորոնավիրուսի թեմայով գրաֆիտիներ է նկարել, որոշ հատվածներում հայտնվել են նաև սև առնետները, որոնց կերպարը նկարիչը նույնացնում է ապրելու համար պայքարի հետ, փոխանցում է BBC-ն։

Բենքսին Instagram-ի իր էջում հրապարակել է նաև տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է նա ստեղծում գրաֆիտիները։

Կրծողները պատկերված են բժշկական դիմակներով, ախտահանիչներով ու փռշտում են։

«Կորոնավիրուսային» տարրեր ավելացնելու համար Բենքսին կապույտ ներկ է օգտագործել, որը հիշեցնում է դիմակի գույնը, նույն գույնով նա նաև ստորագրել է վագոնի պատին։

Բենքսին ամենահայտնի փողոցային նկարիչներից մեկն է։ Մայիսին անգլիական մի հիվանդանոցում նա պատկերել էր երեխայի, ում կողքին Սարդ մարդն ու Բեթմենն են, իսկ ձեռքին՝ հերոսի կերպարով բուժքույրը։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---