Մնացականյանն Իրանի ԱԳ նախարարին ներկայացրել է իրավիճակը Տավուշում

Մնացականյանն Իրանի ԱԳ նախարարին ներկայացրել է իրավիճակը Տավուշում

PanARMENIAN.Net - Հուլիսի 14-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը զրուցել է իրանցի իր պաշտոնակից Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ։ Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Հայաստանի ԱԳՆ ղեկավարն իրանցի գործընկերոջը ներկայացրել է Ադրբեջանի կողմից ուժի կիրառման հետևանքով հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում ստեղծված իրավիճակը։

Նախարաները նշել են, որ անհրաժեշտ է տարածաշրջանային անվտանգության և կայունության պահպանումը, հակամարտությունները բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելը։

Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողություններ են ընթանում, որոնք հրահրել է Ադրբեջանը: Բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են ՀՀ ԶՈւ կրակով և լռեցվում: Ադրբեջանը պաշտոնապես 11 զոհի մասին է հայտնել: Հայաստանն ունի 4 զոհ և մոտ 20 վիրավոր։ Ադրբեջանական ԶՈւ-ն նաև ականակոծել է Չինարին, Այգեպարը, Ներքին Կարմիրաղբյուր համայնքները, հրետակոծության է ենթարկվել նաև Բերդ քաղաքը։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---