Մեծ Բրիտանիան ՀՀ-ին և Ադրբեջանին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել

Մեծ Բրիտանիան ՀՀ-ին և Ադրբեջանին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել

PanARMENIAN.Net - Միացյալ Թագավորությունը մտահոգ է հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրմամբ և կոչ է անում կողմերին զսպվածություն ցուցաբերել՝ խուսափելու իրավիճակը թեժացնող հրետորաբանությունից։

Մեծ Բրիտանիան վերահաստատել է, որ աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո բանակցություններով հակամարտության խաղաղ կարգավորմանը։

Հուլիսի 15-ի դրությամբ սահամնային իրավիճակը համեմատաբար հանգիստ է։ Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողություններ են ընթանում, որոնք հրահրել է Ադրբեջանը: Բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են ՀՀ ԶՈւ կրակով և լռեցվում: Հայկական կողմը 4 զոհ ունի ու 20 վիրավոր, որոնցից 10-ը բուժում են ստանում, 10-ը՝ դուրս են գրվել։ Ադրբեջանը պաշտոնապես 11 զոհի մասին է հայտնել: Ադրբեջանական ԶՈւ-ն նաև ականակոծել է Չինարին, Այգեպարը, Ներքին Կարմիրաղբյուրը, հրետակոծության ենթարկել նաև Բերդ քաղաքը:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---