29-ից 82 մլն դրամ հատուցում՝ զոհված կամ հաշմանդամություն ստացած զինծառայողներին և ընտանիքին

29-ից 82 մլն դրամ հատուցում՝ զոհված կամ հաշմանդամություն ստացած զինծառայողներին և ընտանիքին

PanARMENIAN.Net - 2020-ի հուլիսին Հայաստանի պաշտպանության ժամանակ զոհված կամ հաշմանդամություն ստացած զինծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին 29-ից 82 մլն դրամի հատուցումներ կտրվեն, «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի հայտարարությունն է տարածել ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Զոհված կամ առաջին կարգի հաշմանդամություն ձեռք բերած սպաներին կտրվի 82 միլիոն դրամ (մոտ $170,000), որից 10 միլիոն դրամը (մոտ $20,000)՝ միանվագ, իսկ մնացածը՝ ամսական հավասար վճարներով՝ 20 տարվա ընթացքում:

Զոհված կամ առաջին կարգի հաշմանդամություն ձեռք բերած ենթասպաներ՝ 70 մլն դրամ (մոտ $145,000) դրամ, որից 10 մլն դրամը՝ միանվագ, իսկ մնացածը՝ ամսական հավասար վճարներով՝ 20 տարվա ընթացքում:

Զոհված կամ առաջին կարգի հաշմանդամություն ձեռք բերած կրտսեր ենթասպաներ և ժամկետային զինծառայողներ՝ 58 մլն դրամ (մոտ $120,000), որից 10 մլն դրամը՝ միանվագ, իսկ մնացածը՝ ամսական հավասար վճարներով՝ 20 տարվա ընթացքում:

Երկրորդ կարգի հաշմանդամություն ձեռք բերած սպաներին կտրվի 53 մլն դրամ (մոտ $110,000), որից 5 միլիոն դրամը միանվագ, իսկ մնացածը՝ ամսական հավասար վճարներով՝ 20 տարվա ընթացքում:

Երկրորդ կարգի հաշմանդամություն ձեռք բերած ենթասպաներին կտրվի 41 մլն դրամ (մոտ $85,000), որից 5 միլիոն դրամը միանվագ, իսկ մնացածը՝ ամսական հավասար վճարներով՝ 20 տարվա ընթացքում:

Երկրորդ կարգի հաշմանդամություն ձեռք բերած կրտսեր ենթասպաներ և ժամկետային զինծառայողներ՝ 29 մլն դրամ ($60,000), որից 5 միլիոն դրամը միանվագ, իսկ մնացածը՝ ամսական հավասար վճարներով՝ 20 տարվա ընթացքում:

Հուլիսի 15-ի դրությամբ սահամանային իրավիճակը համեմատաբար հանգիստ է։ Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողություններ են ընթանում, որոնք հրահրել է Ադրբեջանը: Բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են ՀՀ ԶՈւ կրակով և լռեցվում: Հայկական կողմը 4 զոհ ունի ու 20 վիրավոր, որոնցից 10-ը բուժում են ստանում, 10-ը՝ դուրս են գրվել։ Ադրբեջանը պաշտոնապես 11 զոհի մասին է հայտնել: Ադրբեջանական ԶՈւ-ն նաև ականակոծել է Չինարին, Այգեպարը, Ներքին Կարմիրաղբյուրը, հրետակոծության ենթարկել նաև Բերդ քաղաքը:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---