Դե Վաալ. Պարզ չէ՝ որ կողմն է սկսել բախումները, թեև Ադրբեջանի հետաքրքրությունն ավելի մեծ էր

Դե Վաալ. Պարզ չէ՝ որ կողմն է սկսել բախումները, թեև Ադրբեջանի հետաքրքրությունն ավելի մեծ էր

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի մասին «Սև այգի» աշխատության հեղինակ, Քարնեգի հիմնադրամի Կովկասի անվտանգության հարցերով առաջատար փորձագետ Թոմաս դը Վաալը թվիթերում հիշեցրել է` դեռ 2019-ի հոկտեմբերին կանխատեսել էր, որ Ղարաբաղյան հակամարտության հարցում քաղաքական շարժի բացակայությոնը կարող է պատճառ դառնալ իրավիճակի շիկացման։

Դե Վաալն անդրադարձել է Արցախյան համակարտության հուլիսյան սրացումներին և փորձել ամփոփել իրավիճակը։

Նրա արձանագրմամբ՝ Ռուսաստանը երկու կողմի հետ սերտ հարաբերություններ ունի, ըստ այդմ` կձգտի հրադարարի նոր համաձայնության հասնելու։ Ադրբեջանն ունի Թուրքիայի լիակատար աջակցությունը, Իրանը, երկու կողմի հետ լավ հարաբերություններ ունենալով, մի կողմ է քաշվել․ «Մի հավատացեք նրանց, ովքեր ասում են, որ այստեղ իրանական տարրեր կան»։

ԱՄՆ-ն, թեև Մինսկ խմբի համանախագահ երկիր է, կրկին ներգրավվածություն չունի։

Հրապարակախոսը գրել է, որ պարզ չէ, թե որ կողմն է սկսել բախումները, թեև Ադրբեջանի հետաքրքրությունն ավելի մեծ էր, քանի որ ցանկանում է հիշեցենել աշխարհին` իրավիճակը նորմալ չէ, և հիասթափված է 2018-ից ի վեր քաղաքական առաջընթացի բացակայությունից. «Նախագահ Ալիևն այդ մասին բացահայտ հայտարարել է հուլիսի 7-ին»։

Նա Twitter-ում տեղադրել է նաև 2019-ի հոկտեմբերին գրած իր հոդվածը, որում անդրադառնում է Հայաստանում և Ադրբեջանում քաղաքական իրադրությանը, Ղարաբաղյան հակամարտության բանակցություններին և իրավիճակի զարգացման ազդակներին։

Հոդվածում նա նկարագրում է, որ Հայաստանում 2018-ի հեղափոխությունից հետո ժողովրդի մոտ ոգևորության զգացումը դեռ չի մարել, սակայն Փաշինյանի «մեղրամիսն» ավարտվել է և նրա ուսերին է 3 տասնյամյակ ձգվող Արցախյան հակամարտությունը։ Նշվում է, որ Ադրբեջանում իրավիճակն այլ է, այստեղ դժգոհություններն ավելի պայթունավտանգ են, իսկ Ղարաբաղյան հակամարտությունն ազգային միասնության աղբյուր է։ Ադրբեջանի կառավարությունն ուղղորդում է «հայերի կողմից ադրբեջանական տարածքի օկուպացիայի» հետ կապված անարդարության ընդհանրական զգացումը։

Ըստ Դե Վաալի՝ եթե բանակցությունների գործընթացում քննարկման առարկա չլինի, «մի քանի ամիս անց Ադրբեջանը կարող է հայտարարել, որ իր համբերությունը հատում է և հիասթափված է Երևանի կողմից նոր գաղափարների բացակայությամբ։ Եվ ռիսկ կա, որ իրավիճակը կվերադառնա ծանոթ դիվանգիտական փակուղու, երկու կողմից ագրեսիվ հռետորաբանության և հրադադարի ավելի լուրջ խախտումերի»։

Իսկ իրավիճակի վատթարացումը փորձություն կլինի ԵԱՀԿ մինսկի խմբի համանախագահ երկրների համար` «նրանք այլ տարբերակ չեն ունենա, քան ավելի նախաձեռնող լինել նոր գաղափարների և մոտեցումների հարցում, որպեսզի կանխարգելվի կոնֆլիկտի վերաբռնկումը»։

Հուլիսի 15-ի դրությամբ սահմանային իրավիճակը համեմատաբար հանգիստ է։ Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողություններ են ընթանում, որոնք հրահրել է Ադրբեջանը: Բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են ՀՀ ԶՈւ կրակով և լռեցվում: Հայկական կողմը 4 զոհ ունի ու շուրջ 20 վիրավոր, որոնցից 10-ը բուժում են ստանում, 10-ը՝ դուրս են գրվել։ Ադրբեջանը պաշտոնապես 11 զոհի մասին է հայտնել: Ադրբեջանական ԶՈւ-ն նաև ականակոծել է Չինարին, Այգեպարը, Ներքին Կարմիրաղբյուրը, հրետակոծության ենթարկել նաև Բերդ քաղաքը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---