ՄԻՊ․ Ադրբեջանը գյուղեր է թիրախավորել, «Տավուշ Տեքստիլը» հրետակոծելը միջազգային մարդասիրական նորմի խախտում է15 հուլիսի 2020 - 21:59 AMT PanARMENIAN.Net - Բերդ քաղաքում կոնյակի գործարանի և «Տավուշ Տեքստիլ» գործարանի ուղղությամբ հրետակոծությունը հատկապես մտահոգիչ և խիստ դատապարտելի է, քանի որ վերջինս արտադրում է բժշկական դիմակներ, և հարցն ակնհայտորեն մարդասիրական դաշտում է դիտարկվում, հայտարարել է ՄԻՊ Արման Թաթոյանը։ ՄԻՊ գրասենյակի դիտարկմամբ՝ հուլիսի 13-ին և 14-ին հրետակոծվել են հայկական բնակավայրերը։ Թաթոյանի գնահատմամբ՝ ադրբեջանական կողմի այդ քայլը միջազգային մարդասիրական նորմի խախտում է։ ՄԻՊ-ի խոսքով՝ Ադրբեջանական կողմն իմացել է, որ այնտեղ ոչ ռազմական օբյեկտներ կան և փորձել թիրախային վնաս հասցնել։ Թաթոյանը նշել է, որ քաղաքացիական բնակավայրերից ամենից շատ վնաս հասցվել է Այգեպարին, այնտեղ 11 տուն հրետակոծվել է։ ՄԻՊ-ն ընդգծել է, որ իրենք ուսումնասիրություն են անելու՝ պարզելու համար արձակված արկերի արգելված լինել-չլինելու հարցը։ Թաթոյանն արձանագրել է նաև, որ ինչպես 2016-ի ապրիլյան պատերազմի ժամանակ, այնպես էլ այժմ ադրբեջանական կողմն իր մարտական տեխնիկան տեղադրում է քաղաքացիական բնակավայրերում։ Հուլիսի 15-ի դրությամբ սահմանային իրավիճակը համեմատաբար հանգիստ է։ Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողություններ են ընթանում, որոնք հրահրել է Ադրբեջանը: Բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են ՀՀ ԶՈւ կրակով և լռեցվում: Հայկական կողմը 4 զոհ ունի ու 20 վիրավոր, որոնցից 10-ը բուժում են ստանում, 10-ը՝ դուրս են գրվել։ Ադրբեջանը պաշտոնապես 11 զոհի մասին է հայտնել: Ադրբեջանական ԶՈւ-ն նաև ականակոծել է Չինարին, Այգեպարը, Ներքին Կարմիրաղբյուրը, հրետակոծության ենթարկել նաև Բերդ քաղաքը: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |